Նոր որոշում. մեռելածին երեխաների աճյունները կհրկիզվեն

Նոր որոշում. մեռելածին երեխաների աճյունները կհրկիզվեն

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը, եթե ծնողը ցանկանում է:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ մեռելածին երեխաների հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ. վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:

Բացի այս, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախարարությունն առաջարկում է մեռելածնի դին հրկիզել: Ըստ առողջապահության նախարարության՝ մեռելածինների տարեկան քանակը 2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում:

նորածին մահ

Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մահացած ծնված երեխայի դին եւ հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչեւ 3000 գրամ եւ ավել քաշի, եւ վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

Նախարարության առաջարկած նախագիծը քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում եւ այս պահին կողմ քվեարկել է մեկ անձ: