Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նրան քայլը դիմում. «Հրապարակ»

Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նրան քայլը դիմում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։

Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։

Հիվանդանոցից հայտնեցին նաեւ, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական եւ նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։ «Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Վնասված են տիկնոջ 2 ոտքը եւ ողնաշարը։ Ավելի վաղ գրել էինք, որ կինն առաջին անգամ չէ նման քայլի դիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում