«Նոր հրաձգություն սկսվեց թշնամու հետ». Տիգրան Արզաքանցյան

«Նոր հրաձգություն սկսվեց թշնամու հետ». Տիգրան Արզաքանցյան

«Այսօր տարբեր դիրքերում եմ եղել: Նոր հրաձգություն սկսվեց թշնամու հետ, առաջնագծից գնացել եմ մի քիչ հեռու, որ ձեզ հետ խոսեմ:

Ասեմ, որ մեր տղերքի դուխը տեղն ա»,- ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը:

Նա նշեց, որ թշնամուն պետք է վռնդել միայն ուժով. «Խաղաղության ոչ մի պայմանագիր չենք կարող կնքել, որ շահավետ լինի մեր երկրի համար: Ժամանակն է՝ աշխարհազոր հայտարարելու. թշնամին շինարարական մեծ աշխատանքներ է կատարում մեր սահմանին»,- հավելեց նա:

Տեսանյութը ստորև