Նոր զարգացումներ են սպասվում

Նոր զարգացումներ են սպասվում

Hraparak.am-ը գրում է․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա հղեց ՀՀ արտգործնախարարությանը եւ իր  վրդովմունքը հայտնեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու՝ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ։

Պարզ է, որ սա դեսպան Կոպիրկինի անձնական նախաձեռնությունը չէր: Սրանով արտահայտվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքն ու վերաբերմունքը, զայրույթը ՀՀ իշխանությունների, անձամբ Փաշինյանի նկատմամբ: Իսկ ինչու՞ Պուտինը հենց հիմա զայրացավ, երբ իր գլուխը խառն է ուկրաինական պատերազմում եւ այլ անվտանգային հարցերով:

Ինչու՞ այսօր Պուտինին անհանգստացրեց հայաստանյան ոչ մեծ շրջանակաների կողմից ոչ այդքան ակնհայտ տարվող կանխվարկածը, թե «Սուրմալուի» պայթյունը ռուսների ձեռքի գործն է: Այդ տեսակետը հասարակության մեջ համատարած բնույթ չի կրում եւ միայն նեղ՝ արեւմտամետ ուժերն են հակված դրան:

Վլադիմիր Պուտինը Հայաստանյան իշխանությունների՝ Փաշինյանի վրա զայրանալու շատ առիթներ է ունեցել. Այն, որ Փաշինյանը երկրի կարեւորագույն պաշտոնների է նշանակել երբեմնի ռուսատյացներին ու Ռուսաստանի դրոշը  այրողներին, ռուսական իսկանդերի «անպիտան» Լինելու մասին աղմկահարույց հայտարարությունը:

Բացատրություն պահանջելու  առիթ էր նաեւ ռուս խաղաղապահների գործունեույունը քննելու անհրաժեշության մասին իշխանական հայտարարությունը: Այս բոլոր դեպքերում ՌԴ դեսպանը, ասել է՝ թե՝ Պուտինը, համբերատար լռեցին ու տարան: Բայց չգիտես ինչու, հրապարակային զայրույթ արտահայտեցին ոչ այդքան էական հարցի շուրջ:

Իսկապե՞ս Պուտինին սկսել է անհանգստացնել արեւմտամետների՝ ռուսներից հայ հասարակությանը հիասթափեցնող գրառումները: Այո, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում սրանում են հակառուսական տրամադրությունները, դրան նպաստում են նաեւ իշխանական շրջանակները, իշխանական գաղտնի ու բացահայտ քարոզչությունը:

Ադրբեջանցիները առանց կրակոցի օր օրի նորանոր բարձունքների, գյուղերի տերեր են դառնում այն տարածքներում, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Եւվ ամեն անգամ մատնացոյց է արվում նոյեմբերի իննի հայտարարությունը:

Այդ փաստաթղի վերջ այդպես էլ չի երեւում, թե որտեղ է վերջանալու ադրբեջանցիներին տրվող հայկական տարածքների սահմանները եւ որտեղ է ավարտվելու նոյմենբերի 9-ը:

Պուտին Ալիև Փաշինյան

Ակնհայտ է, որ Ուկրաինայում  իրար են «միս են ուտում» ռուսներն ու ուկրաինացիները, բայց «հաշիվը փակում են» այստեղ՝ Արցախի հաշվին:

Հայ հասարակությունը հիասթափվում է դաշնակից Ռուսաստանից, որովհետեւ, Մոսկվայի ВДНХ-ում ներկայացված լուսանկարչական ցուցահանդեսում, որը նվիրվել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին, ադրբեջանցիները իրենց մեծ շնորհակալությունն են հայտնում ՌԴ-ին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին՝ պատերազմում իրենց օգնելու եւ «Ադրբեջանին վեադարձնելու իրենց պատմական հայրենիքը եւ վերականգնելու պատմական արդարությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում