Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի պատուհանից 39-ամյա տղամարդը ցած է նետվել

Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի պատուհանից 39-ամյա տղամարդը ցած է նետվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնոկատար Ս. Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Երեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Վարոսյանը, պարեկ Հրաչյա Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Սողոմոնյանը՝ մինչև կժամաներ դիատարը:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Թ. Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է  նախաձեռնվել: