Նիկոլ Փաշինյանի աներորդու մեկ սենյականոց բնակարանը, նրան բարևողների թվի ավելացումն ու դերասանական կրթությունը

Նիկոլ Փաշինյանի աներորդու մեկ սենյականոց բնակարանը, նրան բարևողների թվի ավելացումն ու դերասանական կրթությունը։ Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այժմ բնակվում է իր հայրական մեկ սենյականոց տանը, որը գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: 

Աչքի զարնող էր բնակելի շենքի մուտքն ու վերելակը, որը կարելի է ասել շատ անհուսալի վիճակում էր գտնվում, բայց կարծես թե հայրենի իշխանավորները սկսել էին քայլեր ձեռնարկել այն վերանորոգելու ուղղությամբ: Ինչեւ, պատգամավորի երեխաները՝ Վաչեն եւ Նոեմին, դիմավորեցին մեզ ու անհամբեր սպասում էին, թե իրենց հայրը երբ է ուղեկցելու դպրոց: 

Հրաչյա Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, ում հետ բացի պատգամավորի առօրյայից, կենսագրությունից ու աշխատանքից խոսել ենք նաեւ իր այսօրվա կարգավիճակում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարման մասին։ Հայտնի է նաեւ այն փաստը, որ պատգամավորը մասնագիտությամբ դերասան է ու բավական ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ:

Պարզել ենք նաեւ, որ Հրաչյա Հակոբյանին շատ է անհանգստացնում իր քրոջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի առանց գրաֆիկի աշխատանքը, որի պատճառով էլ քրոջ ու վարչապետի հետ հանդիպումները վերջին շրջանում շատ հազվադեպ են դարձել:

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր՝ armlur.am

Կիսվիր ընկերներիդ հետ