Նիկոլ Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին

«Քրիստոսի արձանի համար առաջարկվում է նախագիծ և խոսքը այն չէ, լինի արձանը, թե չլինի՝ պատկանում է պետությանը։

Պետությունը ազդվում է նաև հանրության կարծիքներից, տեսակետներից, բայց ի վերջո կա օրենք, կա կարգ, կա կառավարության որոշումներ և երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, այդ թվում մասնագիտական քննարկման, այդ ժամանակ ՀՀ սահմանված ժամկետներում որոշում կկայացնի։

Կարող է մասնավոր անձը կամ կազմակերպությունը աջաջարկով հանդես գալ, ուրիշ մասնավոր անձինք և այլ կազմակերպություններ կարող են դեմ կամ կողմ լինել, բայց ի վերջո որոշումները կայացնում են պետական ընթացակարգով։

Շատ հնարավոր է, որ նախագիծը ներկայացվի համապատասխան հիմանավորումներով և կառավարության համապատասխան օղակները որոշեն, որ դա լավ նախագիծ է և հնարավոր է որոշեն, որ վատ նախագիծ է։

Ես ուզում եմ, որ այս բոլոր խոսակցությունները տեղավորենք պետական ընթացակարգերի տիրույթում»։