«Ներկաներից մեկը արագ խփել է նրա ձեռքին, զենքը ձեռքից ընկել է»․ Նիկոլ Փաշինյանի վկայությունը դատարանում

«Ներկաներից մեկը արագ խփել է նրա ձեռքին, զենքը ձեռքից ընկել է»․ Նիկոլ Փաշինյանի վկայությունը դատարանում

Այսօր դատարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 2017թ-ի հետընտրական միջադեպի գործով վկայի կարգավիճաում, պատմեց, որ նախընտրական գիշերը Ալեն Սիմոնյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին ու ասել, որ վիճաբանություն է տեղի ունեցել շտաբի անդամների ու ինչ-որ անձանց միջև։

«Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա։ Երբ հետաքրքրվել են, թե դրոշն ով է տարել, հավաքվածներից մեկն ասել է`ես եմ տարել, ի՞նչ իրավունք ունեք այս դրոշն օգտագործելու, խոսքը ՀՀ դրոշի մասին է։

Խոսակցություն է սկսվել, որի ընթացքում դրոշը տանողներից մեկը հարվածել է Հայկ Սարգսյանին։ Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել են, փորձել են թույլ չտալ, որ հետագա զարգացումներ տեղի ունենան։

Այդ ընթացքում այդ անձը հանել է զենքը և պահել Հայկի վրա։ Հենց այդ պահին ներկաներից մեկը արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, զենքը ձեռքից ընկել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը զենքը վերցրել է, նկարահանել ու ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել։

Հարցաքննության ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն արագ արագ հեռացավ դատարանից։