Նա 21-րդ դարում էլ շարունակում է մնալ ոճի և կանացիության էտալոն

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում 20-րդ դարի կինոյի և նորաձևության խորհրդանիշներից մեկին՝ Օդրի Հեփբերնին։

Իր խոշոր աչքերով, բարի ժպիտով նա գրավեց հոլիվուդը և դարձավ հոլիվուդյան ոսկեդարի լավագույն դերասանուհիներից մեկը։ Նրբագեղ, քնքույշ ու անսահման էլեգանտ Օդրի Հեփբերնը 20-րդ դարի կինոյի և նորաձևության խորհրդանիշներից մեկն է, ով իր պարզ ու բարի ժպիտով կարողացել է ջերմացնել միլիոնավոր սրտեր։

Նա 21-րդ դարում էլ շարունակում է մնալ ոճի և կանացիության էտալոն։

Օդրի Հեփբերն

«Որպեսզի շուրթերը գեղեցիկ լինեն, բարի խոսքեր ասեք։ Որպեսզի աչքերը գեղեցիկ լինեն, բարություն ճառագեք։ Կնոջ գեղեցկության գաղտնիքը հագուստը չէ, ոչ էլ կազմվածքը կամ սանրվածքը։ Կնոջ գեղեցկությունը նրա աչքերում է, որովհետև հենց աչքերն են ցույց տալիս դեպի նրա սիրտ տանող ճանապարհը, դեպի այն սիրտը, որտեղ բնակվում է սերը»։

«Եթե քեզ պետք է օգնության ձեռք, ապա իմացիր, որ դու ունես այդ ձեռքը, և դա քո սեփական ձեռքն է։ Իսկ երբ ավելի հասուն տարիքի հասնես, կհասկանաս, որ այդ ձեռքերը երկուսն են, մեկը՝ ինքդ քեզ օգնելու, մյուսը՝ ուրիշներին օգնելու համար»։

«Սլացիկ կլինի նրա կառուցվածքը, ով իր ուտելիքը կկիսի քաղցածների հետ»:

«Մայրս ողջ կյանքում ներշնչել է ինձ, որ մարդը պիտի օգտակար լինի։ Նա վստահ էր, որ սեր նվիրելն ավելի կարևոր է, քան սեր ստանալը»։

«Մարդիկ, ավելի մեծ չափով, քան անշունչ առարկաները, կարիք ունեն, որ իրենց վերցնեն, շտկեն, ճիշտ տեղում դնեն և ներեն․ երբեք ոչ ոքի դեն մի նետեք․․․»։

«Ինքնավստահ զգալու համար քայլիր այն գիտակցությամբ, որ մենակ չես»։

«Ծերությունն ինձ չի հուզում, ինձ վախեցնում է միայնությունը»։

«Երբեք չեմ ցանկացել ամուսնալուծություն։ Տանել չեմ կարողացել նույնիսկ այդ բառը։ Ես կուչ եմ գալիս, երբ իմ մասին խոսելիս այդ բառն օգտագործում են։ Երազում էի ամուսնանալ մեկ անգամ և մեկընդմիշտ»։