Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է իր և Լապշինի ձայնային ու տեքստային հաղորդագրությունները (Տեսանյութ)

Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է իր և Լապշինի ձայնային ու տեքստային հաղորդագրությունները (Տեսանյութ)

Այսօր ես կփակեմ այն տհաճ խոսակցությունների շարքը, որ սկսվեց ռուս, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իմ հետը տեղի ունեցած խոսակցությունների մասին, որի մի մասը, իմ կամքից անկախ բացահայտվեց փակ քննարկման ժամանակ զրույցից հետո լրատվամիջոցներից մեկ միջոցով: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«2019-ի մայիսի 11-ին ես հրավիրված էի «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական ֆորումին, որին մասնակցում էր նաեւ Ալեքսանդր Լապշինը: Ընդմիջման ժամանակ Լապշինին եւ ինձ հրավիրեցին վարչապետի հետ ֆուրշետի սեղանի շուրջ ընդմիջում անելու, որտեղ եւ տեղի ունեցավ կարճ խոսակցություն Արցախի վերաբերյալ եւ այդ ժամանակ առանձնացան Լապշինն ու Կարապետյանը:

Մեզնից մոտ 2 մտեր հեռավորության վրա նրանք առանձնազրույց ունեցավ եւ այդ ընթացքում ես ընդամենը մի փոքրիկ միտք լսեցի: Իմ մեքենայով Երեւան վերադառնալու ճանապարհին Լապշինը ինձ ասում է, որ դուք շուտով պատրաստվում եք պատերազմով Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ որ իրեն այդ մասին ասել է Վլադիմիր Կարապետյանը: Նա ասել է, որ Հայաստանը շուտով իր օրիենտացիան փոխելու է դեպի Ադրբեջան եւ Թուրքիա:

Լապշինի հարցին, թե ինչպես եք դուք ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականություն վարելու առանց Արցախը տալու, Վլադիմիր Կարապետյանն, ըստ Լապշինի ասել է՝ այո, մենք տալու ենք Ղարաբաղը: Երբ ասել է՝ ժողովուրդը չի տա, բանակը չի տա, ըստ Լապշինի, Վլադիմիր Կարապետյանն ասել է՝ մի քանի հազար զոհ որ տանք, լավ էլ կտանք: Ըստ Լապշինի, Վլադիմիր Կարապետյանն իրեն զգուշացրել է, որ դու մեզ խանգարում ես:

Իսկ մեր ընդհանուր 4-ի խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Լապշինին մեղադրում էր, որ դու չմտածված քայլեր ես արել, քեզ ով էր ասում գնաս Արցախ, ես էլ լինեի ադրբեջանցիները տեղը, կպատժեի քեզ»,-ասել է Հոխիկյանը:

Նրա խոսքով, վերջին օրերին Լապշինը հետեւողականորեն հրաժարվում, հերքում է դրանք. «Ես չէի ուզում ընթացք տալ այս խոսակցություններին, առավել եւս անձնական խոսակցություններին, այլ փաստեր բացահայտել, բայց քանի որ Լապշինն անցել է այն փուլը, որն անթույլատրելի է մարդկային հարաբերությունների տեսանկյունից, առավել եւս ինձ մեղադրում է ստախոսության, զրպարտության մեջ, ես ձեր դատին կներկայացնեմ այդ փաստերը»:

Այնուհետեւ Հոխիկյանը ներկայացնում է նոյեմբերի 11-ին Լապշինի կողմից իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն ու տեքստային խոսակցությունները.

Ձայնագրության մեջ Լապշինն ասում է. «Նաիրի, հիշո՞ւմ ես, 2 տարի ռաջ մենք քեզ հետ Գավառից գալիս էինք Երեւան: Հիշո՞ւմ ես, ես ասացի, որ Նիկոլն ինձ այսպիսի բան ասաց: Ավելի ճիշտ դա Նիկոլը չասաց, ասաց Վլադիմիր Կարապետյանը, որ շատ շուտով լուորջ փոփոխություններ կլինեն, քանի որ Նիկոլը կողմնորոշվում է դեպի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մտերմության եւ Ղարաբաղի հարցի լուծման:

Դրա համար նա ինձ ասաց՝ դու շետ ես «սիրում» Ադրբեջանը, նրանց մասին վատ ե սգրում, բայց դու պետք է պատրաստ լինես, որ շուտով իրավիճակը փոխվելու է: Հիշո՞ւմ ես, դա քեզ պատմել եմ: Ահա, ցավոք իրավիճակը փոխվեց, բայց դրանից ոչ մի ուրախալի բան չկա»:

Հոխիկյանը հարցնում է, թե արդյոք կարող է օգտագործել այդ տեղեկությունը, ինչին Լապշինը բացասական պատասխան է տալիս՝ նշելով, որ իրեն դա չեն ների:

Լապշինը նաեւ հաղորդագրությամբ նշել է. «Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, որ ես ոչինչ չեմ արել Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Իսկ հիմա ստացվում է, որ եթե ես անեմ այդ հայտարարությունը, 90 տոկոսով նրանք ինձ կսպանեն եւ դրանում կմեղադրեն Ռոբերտին:

Կրկին ստացվում է, որ ես նորից այս իրավիճակում եմ հայտնվում: Ինձ ոչնչով չօգնեց ոչ հին իշխանությունը, ոչ նորը: Հասկացիր ինձ, ես կին ու փոքր երեխա ունեմ: Ես չեմ կարող մահանալ այդ հակամարտության պատճառով»:

Նաիրի Հոխիկյանը վերջում հավելում է, որ այլեւս այս թեման չի շարունակելու:

Մանրամասները տեսանյութում