Նաիրա Զոհրաբյանը կարդաց ինքնասպանություն գործած զինվորի նամակը (Տեսանյութ)

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Քրեական օրեսնգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարդաց մի զինվորի նամակ, ով հետո ինքնասպանություն է գործել:

««Մամ ջան, մենակ եմ, կուզեմ, որ ինձ էս վաշտից հանեք, մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա, մեր զորամասում», սրանք եզակի նամակներ չեն, մենք գործ ունենք ենթամշակույթի հետ»,-ասաց պատգամավորը:

«Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք  բանակում ինքնասպանությունների տխուր վիճակագրություն»,- նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութը՝ ստորև