Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն. «Ժամանակ»
Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:
Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում:
![Մանվել Նազիկ](https://bavnews.am/wp-content/uploads/2019/01/nazik-amiryan-manvel-grigoryan.jpg)
Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: