Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են

Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են

Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասաց նա ` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: