Մոսո Կարապետյանի որդու լոսանջելեսյան 1-ամյակը. ֆոտոշարք

Մոսո Կարապետյանի և Քրիստինա Հովհաննիսյանի որդին օրերս դարձել է 1 տարեկան: Լոս Անջելեսում բնակվող զույգը BRAVO.am-ին է տրամադրել Լեոյի տոնական օրվա լուսանկարները, նաեւ պատմել, որ տղայի առաջին տարեդարձին կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը:

«Խնջույքը կազմակերպել էինք մեր տան բակում: Տղաս, ինչպես միշտ, շատ լավ եւ բարձր տրամադրություն ուներ: Հյուրերն էլ մեր ընկերներն ու բարեկամներն էին: Շատ լավ օր անցկացրինք»,-ասել է Մոսոն:

Մոսո Կարապետյան

Դերասանի խոսքով՝ ատամհատիկի արարողության ժամանակ տղան ընտրել է «լուսանկարիչ» գրությամբ թղթիկը:

Անդրադառնալով տորթի մոմերը փչելիս պահած երազանքին՝ Մոսոն ասել է.«Միայն մի բան ենք ուզում, որ մեծանա առողջ, ուրախ եւ երջանիկ»:

Մոսո Կարապետյան

Նշենք, որ դերասանն այս շրջանում հանդես է գալիս նոր՝ «ՖուլYere1» նախագծում։

Մոսո Կարապետյան
Մոսո Կարապետյան

Աղբյուր՝ bravo.am