«Մի վատ լուր օրինախախտների համար». Դանիել Իոաննիսյան

«Մի վատ լուր օրինախախտների համար». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի վատ լուր օրինախախտների համար:

Ինչպես, միգուցե, գիտեք, ոստիկանությունը հակահամաճարակային կանոնները խախտած և դիմակ չկրող քաղաքացիներին տեղում չէր տուգանում: Տեղում կազմվում էր արձանագրություն, որը հետո հանձնվում էր տարածքային ոստիկանության բաժին, այնուհետև դրա հիման վրա սկսվում էր վարույթ, քաղաքացուն կանչում էին բաժին ու նոր կազմում տուգանելու մասին որոշումը:

Մի երկար պատմություն, որը սարսափելի ծանրաբեռնում էր ոստիկանությանը:

Խնդիրը իդենտիֆիկացրել էինք մեր հակահամաճարակային ակցիաների ժամանակ, և ոստիկանության հետ միասին քննարկումներում գտնվեց դրա լուծումը:

Վաղվանից ոստիկանները տեղում կկայացնեն տուգանման որոշումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կխախտեն հակահամաճարակային կանոնները, ինչի արդյունքում մեկ քաղաքացուն տուգանելու համար ոստիկանությունը շատ ավելի քիչ մարդկային ռեսուրսներ կծախսի, և ոստիկանները կկարողանան ավելի շատ օգտակար գործ անել (այդ թվում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևել):

Հ.Գ. Այո, հանրային առողջությունը վտանգող քաղաքացիները պետք է տուգանվեն»: