Մի շարք զինծառայողների Խծաբերդում հաջողվել է ճեղքել շրջափակման օղակը

Մի շարք զինծառայողների Խծաբերդում հաջողվել է ճեղքել շրջափակման օղակը

Ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրախ լուր. Քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի: Անվտանգության նկատառումներից ելնելով անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի:

Նշենք, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել։ Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ևս 100 հայ զինվորի են գերեվարել։ Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։

Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։