Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանն ամուսնալուծվել են․ ֆոտո

Ամերիկաբնակ ամուսիններ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանն ամուսնալուծվել են: Երգիչը հրաժարվեց պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին՝ ո´չ հերքելով, ո´չ էլ՝ հաստատելով լուրը:

Սվետլանան խոտովանեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը. «Մի քանի ամիս է ինչ մենք ամուսնալուծվել ենք: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել պատճառների մասին՝ դրանք նեղ անձնական են ու հաստատ շատերին չեն էլ հետաքրքրի»,- նշել է հաղորդավարուհին:

Նրա փոխանցմամբ՝ ամուսնալուծության գործընթացն ընթացքի մեջ է. «Շուտով նաեւ օրենքի դաշտում կհամարվենք ամուսնալուծված: Միասին չապրելն ու այս երկարատեւ գործընթացները չեն խանգարել Արթուրի ու մեր դստեր՝ Իզաբելի հարաբերություններին:

Միսթր X

Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը: 

Հայր ու դուստր գրեթե ամեն օր հանդիպում են, միասին զբոսնում, խաղում: Նրանց հարաբերությունների մեջ ոչ մի բան չի փոխվել ու, հուսով եմ, երբեք էլ չի փոխվի»,- եզրափակել է Սվետլանան:

Աղբյուր՝ bravo.am