Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա (ֆոտո)

Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա: Քրիստոսի 2.5 մետրանոց արձանը տեղադրված է 17 մետր խորության վրա՝ Սան Ֆրուտուոզո ծովախորշում, Իտալական ռիվիերայում: Արձանը տեղադրվել է 1954 թվականի օգոստոսի 22-ին։

Ստորջրյա արձանի ստեղծման գաղափարը առաջարկել է իտալացի ջրասուզակ Դուիլիո Մարկանտեին։ Այս արձանը մեծ հայտնիություն է վայելում հատկապես ջրասուզակների շրջանում: Դրան նպաստում են նաև Սան Ֆրուտուոզու ծովախորշի ջրերի թափանցիկությունը:

2003 թվականին, երբ լրացավ արձանի ջրում տեղադրելու հիսնամյակը, որոշվեց այն դուրս բերել ծովի հատակից, որովհետև այդքան տարիների ընթացքում այն պատվել էր ջրիմուռներով:

Միջերկրական ծովի հատակին

Բացի այդ, վնասվել էր նաև ձեռքի մի հատվածը անհաջող նետված խարիսխի պատճառով: Այսպիսով, դուրս բերվեց ջրից արձանը, մաքրվեց, ենթարկվեց ռեստավրացիայի:

Իսկ ծովի հատակին տեղադրվեց լրիվ նոր պատվանդան: 2004 թվականի հուլիսի 17-ին կրկին արձանը իջեցվեց և տեղադրվեց հին տեղում