«ՄԻՊ աշխատելիս՝ Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Արման Թաթոյան

«ՄԻՊ աշխատելիս՝ Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանակաշրջանում իր առջև դրված Կառավարության պահանջների մասին․

«ՄԻՊ աշխատելիս Կառավարությունից բարձր մակարդակով ինձ ուղիղ պահանջ ներկայացվեց, որ ես այլևս չքննադատեմ ադրբեջանական ցուցանակները և ադրբեջանական զինվորականների ներկայությունը՝ ասելով, որ դա կապ չունի մարդու իրավունքների հետ, մյուս պատճառաբանությունն էլ այն էր, թե այդ ցուցանակների քննադատությունն առաջացնում է մարդկանց դժգոհությունը, որը քաղաքական դժվարություններ է ստեղծում ՀՀ իշխանությունների համար:

Ես նույնիսկ հարց եմ տվել՝ արդյո՞ք սրանով պատժում են ՄԻՊ-ին, պատասխանն էր՝ այո, և սանկցիան էլ՝ մեզանից աշխատանքային ավտոմեքենաների 90 տոկոսը վերցնելու նախաձեռնությունն էր»:

Թաթոյանը նաև խոսել է սահմանային իրավիճակի և օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով՝ գնում էին Սյունիք, լայվ էին մտնում ու հայտարարում, թե այնտեղ շատ անվտանգ է:

Արման Թաթոյան

Այն ժամանակ փոխվարչապետը, որը հիմա պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում (Սուրեն Պապիկյան), հայտարարում էր, թե դրանք ադրբեջանական զինված ուժերի հենակետերն են, և մենք ոչինչ չենք կարող անել:

Այսօր ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն (մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյան) ասում են՝ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանի տարածք է, հայկական տարածք չէ: Սա Հայաստանի անվտանգությունը խախտող հայտարարություն է, բացարձակ տգիտություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում