Միհրանն ու Արփին իրենց մեղրամիսն են վայելում Մալդիվներում․ Լուսանկարներ

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը իրենց մեղրամիսն են վայելում Մալդիվներում։

Երգչուհին Ինստագրամի իր էջի «Story» բաժնում կադրեր է հրապարակել շքեղ Մալդիվներից։ Իսկ ժամեր առաջ զույգը տեսանյութ էր հրապարակել, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանից շնորհակալություն էին հայտնում իրենց ընկերներին ու հարազատներին՝ անմոռանալի օր պարգևելու համար։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը տեղի ունեցավ Միհրանի և Արփիի հարսանեկան արարողությունը։ Իսկ պսակադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։

Միհրանն ու Արփին
Միհրանն ու Արփին
Միհրանն ու Արփին