Միայնակ հայրը ամեն օր նկարում է, թե ինչպես է մենակ խնամում իր 1-ամյա տղային․ շատ հուզիչ է (Նկարներ)

Թայվանից այս տղամարդը կորցրել է կնոջը և մենակ է մեծացնում որդուն։ Նա նկարիչ է և իր աշխատանքն անում է տանը, որպեսզի փոքրիկին կարողանա խնամել։ Հայրիկն ամեն ինչ անում է, որ իր փոքրիկը մեծանա առողջ միջավայրում։ Նա անհանգստանում է, որ իր որդին ինքնուրույնանալուց հետո չհայտնվի խուլիգանների շրջապատում կամ սխալ ճանապարհ բռնի։ Դա է պատճառը, որ նա փոքրիկին մշտական ուշադրության տակ է պահում։

Դեռ շատ վաղուց ընտանեկան լուսանկարների ալբոմ ունենալը, կարծես, թե ավանդույթ է դարձել բոլոր ընտանիքներում, քանի որ դրա շնորհիվ տարիներ հետո, երբ տան փոքրիկ անդամներն արդեն հասուն մարդիկ են լինում, թերթում են ալբոմն ու վերադառնում մանկություն։

Այս տղամարդը մեկ այլ եղանակ է գտել անմահացնելու որդու օր-օրի մեծանալը՝ համադրելով իր մասնագիտության հետ։ Նա որդուն ոչ թե լուսանկարում, այլ նկարում է թղթի վրա, ջրաներկով կամ գունավոր մատիտներով։ Նա փորձի համար մի քանի նկար հրապարակեց համացանցում, որոնք կայծակնային արագությամբ տարածվեցին և մեծ հիացմունք առաջացրեցին օգտատերերի շրջանակում։ Այդ ամենից ոգևորված, տղամարդն ամեն օրվա ավարտին նկարում է այդ օրվա որևէ գեղեցիկ դրվագներից մեկն ու հրապարակում իր անձնական էջում՝ վայելելով մարդկանց հիացմունքն ու դրական արձագանքը։