Մեր տղան ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, չի տարբերվում իր զինվոր ընկերներից

Մեր տղան ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, նրա ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում իր զինվոր ընկերների ծառայությունից։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդադառնալով Աշոտ Փաշինյանի Արցախից Երևան տեղափոխության թեմային՝ ասաց Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Աշոտ Փաշինյանն իր զինվոր ընկերների հետ եկել է Երևան վերապատրաստման և շուտով կվերադառնա Արցախ։ Երևան գալը ոչ մի բանի հետ կապ չունի, նա վերադառնալու է Լեռնային Ղարաբաղ և շարունակելու է ծառայությունը։ Դա առաջին դեպքը չէ», – ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ օրերս մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Արցախից տեղափոխվել է Երևան:

Թե ինչո՞ւ էր Աշոտը Արցախից տեղափոխվել Երևան՝ Արծրուն Հովհաննիսյանը ևս պարզաբանել է։