«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»․ Աննա Հակոբյան (ֆոտո)

«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»․ Աննա Հակոբյան (ֆոտո)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։

Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»։

Էրատո ջոկատ

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել կազմել կանանց կամավորական ջոկատ առաջնագիծ մեկնելու համար։

«Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։

Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»։

Աննա Հակոբյան ջոկատ