Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են, — այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը:

Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի:

Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել: