Մենք մի քանի անգամ դիմել ենք, որ տեխնիկա տան ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել

Մենք մի քանի անգամ դիմել ենք, որ տեխնիկա տան ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։

Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում