Մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած 31-ամյա տղամադու դին ջրասուզակները հայտնաբերել են Սևանա լճում` ափից 8 կմ հեռավորության վրա

Մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած 31-ամյա տղամադու դին ջրասուզակները հայտնաբերել են Սևանա լճում` ափից 8 կմ հեռավորության վրա

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին:

Այս պահին նշված վայրում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբն ու նույն վարչության Վարդենիսի  քննչական բաժնի խումբը մարզային վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝  լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները և թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամանել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը:

Պարզվել էր, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:

Որոնողական աշխատանքները շարունակվում էին: Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող էր և նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել էին լիճ ու այդ ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է լողանալ, նետվել է ջուրը ու ջրահեղձ եղել: