Մարիամ Փաշինյանը տանգո է պարում շրջանավարտի հետ

Մարիամ Փաշինյանը տանգո է պարում շրջանավարտի հետ, ովքեր իրենց տուն էին եկել Վերջին զանգի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 24-ին, Փաշինյանը վերջին զանգի գեղեցիկ երեկո էր կազմակերպել կառավարական ամառանոցում՝ սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների համար։

Ամառանոցում բեմ էր տեղադրվել, կազմակերպվել էր համերգ, որին մասնակցում էին հայ երգիչ-երգչուհիներ։ Շրջանավարտների համար տոնական համերգ, երգ ու պար էր կազմակերպել։

Իսկ տոնական երեկոյի ողջ ընթացքը հեռարձակվեց վարչապետի պաշտոնական էջի ուղիղ եթերով։