Մարդը մտածել է խորտակվող նավից թռնի․ Պետրոս Ղազարյան (Տեսանյութ)

Մարդը մտածել է խորտակվող նավից թռնի․ Պետրոս Ղազարյան (Տեսանյութ)

«Մոտիվացիան բոլորս հասկանում ենք՝ պատերազմից հետո մեծ ճնշում կար իշխանության վրա, և մարդը մտածել է խորտակվող նավից թռնի»,- Հ1-ի տաղավարում քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի հետ զրույցում, խոսելով Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալու պատճառների մասին, կարծիք հայտնեց հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը։

Շարունակելով խոսքը՝ Ղազարյանն ասաց․ «Մարդկայնորեն լրիվ հասկանալի է, սակայն ինչո՞ւ դուք էն ժամանակ չասացիք, որ նրա և խմբակցության միջև խզում կա, որ Մարությանը դուրս է գալիս, և նա պետք է հեռանա։ Ինչո՞ւ մեկ տարի հետո»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում