«Մասնակցելու ենք և կրելու». Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին (Տեսանյութ)

«Մասնակցելու ենք և կրելու». Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին (Տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների։ Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը խոսել է քաղաքական գործընթացներին իր մասնակցության մասին և ասել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին. «Մասնակցելու ենք և կրելու»,- ասեց Քոչարյանը:

ՀՀ նախկին նախագահն ասել է․ այնքան շատ են սխալները, որ ինքը կարծում է՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

«Ես կառաջարկեի այդ հարցին նայել այլ անկյան տակ․ իսկ ինչն է ճիշտ արվել, որպեսզի չունենանք պատերազմ եւ չպարտվել այդ պատերազմում։

Այս 2,5 ամսվա մեջ որեւէ մեկը չի ասել, թե ինչն է ճիշտ արել այս վարչապետը, այս իշխանությունը այս վիճակում չհայտնվելու համար։ Ասում է՝ 30 տարի, եւ այլն, եւ այլն, բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչն է ճիշտ արվել։ Եվ սա ուղղակի ապշեցնում է։

Գիտեք, կյանքում չի լինում, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից, նույնիսկ պատահաբար դու մեկ ճիշտ քայլ չես անում։ Ուղղակի հիշեցնենք մեր ժողովրդին, խոսքը մի շարք բաների մասին է․ դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ մարտական ճանապարհ անցած փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում ջոկատների, այս ամենը քննարկվել է եւ շարունակում է քննարկվել մինչեւ օրս։ Եվ կրկնեմ, օգնեք ինձ ասել՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ, այս վիճակում չհայտնվելու համար», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութը ստորև