Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մայրը կդիմի որդուն

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մայրը կդիմի որդուն

Մասիսի քաղաքապետարան ներխուժած Էդուարդ Մարգարյանի մայրը և եղբայրը այս պահին համայնքապետարանի մոտ են, շուտով մայրը կդիմի որդուն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ մի տղամարդ նռնակ է նետել Մասիսի քաղաքապետարանում:

Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում: Քաղաքապետարան ներխուժած անձը ավագանու նախկին անդամ է: Մտնելով շենք՝ նռնակ է նետել, այնուհետև կրակոցներ արձակել:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը Էդուարդ Մարգարյանն է, որը Մասիսի ավագանու նախկին անդամ է: