Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը վնասազերծված է (Տեսանյութ)

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը վնասազերծված է (Տեսանյութ)

«Զինված անձը վնասազերծված է, տուժածներ չկան….», — հայտնում է Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան, նռնակ նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ արձակել: Պարզվեց, որ զինված անձը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է:

«Դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնք այս պահին մեզ հետ են, նրանց որեւէ վտանգ չի սպառնում։ Ըստ ականատեսների՝ պայթյունի մեկ ձայն եւ կրակոցի երկու ձայն է լսվել համայնքապետարանի շենքից։

Ականատեսներն ասում են, որ նա սթափ վիճակում չէ»,- ասաց Նորայր Հակոբյանը։

Տեսանյութը ստորև