Մանրամասներ Իշխանասարի մոտ ադրբեջանցիների գերեվարությունից. Դանիել Իոաննիսյան

Մանրամասներ Իշխանասարի մոտ ադրբեջանցիների գերեվարությունից. Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ մանրամասներ Իշխանասարի մոտ ադրբեջանցիների գերեվարությունից:

Ռուսաստանյան զինվորականները պահանջել են իրենց հանձնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գերի վերցված Ադրբեջանի երկու զինվորականներին, ինչը, ի պատիվ տեղում ծառայություն իրականացնող սպաների` չի արվել։

Ընդորում, թե՛ գերի վերցնելը և թե՛ ռուսներին չհանձնելը արել են մի ստորաբաժանման ծառայողներ, որոնք (ստորաբաժանման կազմով) հանրությանը, որպես քաղաքացի, աչքի են ընկել բոլորովին այլ իրադարձությունների ժամանակ։

Ավելին, այդ ստորաբաժանման ծառայողները ունեցել են սովորականից տարբերվող վերապատրաստում, որը, ինչպես տեսնում ենք, դրական է անդրադարձել իրենց պրոֆեսիոնալիզմի վրա։

Առակս կցուցանե, որ այն զինվորականը, որը նաև լավ քաղաքացի է ու լավ կրթված է` նաև լավ զինվորական է։

Հ.Գ. Իսկ թե ինչու են ռուսները (որոնք մի ամիս առաջ չեն միջամտել Հայաստանի տարածքից մեր զինվորականների գերեվարմանը) փորձել խոչընդոտել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինվորականների գերեվարմանը, ենթադրեք ինքներդ»: