Մանրամասներ Թումոյի այգում ծառից կախված կնոջ դեպքից․ վերջինս իր շրջապատում շատ հարգված կին էր

Մանրամասներ Թումոյի այգում ծառից կախված կնոջ դեպքից․ վերջինս իր շրջապատում շատ հարգված կին էր

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 14-ին Թումոյի այգում տեղի ունեցած ողբերգական դեպքից 41-ամյա կինը, որին գտել են այգում կախված, ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ մեկ տղա, մեկ աղջիկ:

Վերջինս իր շրջապատում շատ հարգված կին էր ու աշխատում էր որպես կոսմետոլոգ: Ի դեպ վերջինիս որդին 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:

Ընտանիքը պատերազմի օրերին դժվար օրեր է ապրել, բայց հարազատների խոսքով փառք Աստծո իրենց զինվորը ողջ-առողջ վերադարձել է տուն: Ինչևէ, 41-ամյա Թ. Բ.-ի հետ կատարվածը հանելուկ ու ողբերգություն է ընտանիքի համար, քանի որ չեն պատկերացնում, թե ինչու պետք է նա գնար այդ քայլին:

Ավելին, կինը օրերս մեկ բարոյախրատական գրառում է կատարել իր սոցիալական ցանցերից մեկի էջում. «Միայն Աստված է անսխալական, իսկ մենք՝ բոլորս էլ մահկանացուներ ենք: Մի՞թե մեր ազգի մեջ արժանի զավակներ չկան, կամ մի՞թե բոլոր թեկնածուներն են խեղկատակ: Հավատացեք, դա մեզ պատիվ չի բերում, չեմ խոսում ազգի մասին, այլ մեր անհատականության:

Հուսով եմ, որ խնդրանքս կդառնա ձեր մտորման նյութ և կփոխի ձեր վերաբերմունքը, թե՝ ղեկավարների թե՝ երեկվա մեր նոր պարեկային ծառայողների և առհասարակ մեկս մյուսի հանդեպ»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում