Մանկական կոկտեյլ պատրաստելու մի քանի բաղադրատոմս

Մանկական կոկտեյլ պատրաստելու մի քանի բաղադրատոմս

Երեխաների համար կոկտեյլները առավել անվտանգ միջոց է: Ի վերջո, կոկտեյլը վիտամինների պահեստ է, ճաշակի տոն և սովորական օրվա երջանկության իսկական զգացում: Ոչ ալկոհոլային կոկտեյլները երեխաների համար պատրաստվում են բնական հյութերի, օշարակների կամ կաթի հիման վրա` բաղադրիչները խառնելու կամ խմելու միջոցով:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում մանկական կոկտեյլների պատրաստման մի քանի ատրբերակներ։

Պատրաստեք եռագույն մանկական կոկտեյլ հետևյալ բաղադրատոմսով՝

մանկական կոկտեյլ

200 գ․ վանիլային պաղպաղակ

1/2 բաժակ կաթ

1/2 թեյի գդալ կակաո

5 հատ ելակ

Պատրաստման եղանակը՝

Լցրեք պաղպաղակը բլենդերի մեջ, այնուհետև ավելացրեք կաթը և հարեք 1-ից 2 րոպե։ Ստացված զանգվածը հավասարաչափ բաժանեք 3 մասի։

Առաջին զանգվածի մեջ ավելացրեք ելակը և նորից բլենդերով հարեք։ Երկրորդ զանգվածի մեջ ավելացրեք կակաո և նորից հարեք բլենդերով։ Երրորդ զանգվածը թողեք այնպես ինչպես կա։

Կոկտեյլը շերտերով լցրեք բաժակների մեջ, զարդարեք հարած սերուցքով և գունավոր գնդիկներ շաղ տվեք, ավելացրեք ելակներ վրան և մատուցեք:

Պատրաստեք շոկոլադե կաթնային մանկական կոկտեյլ հետևյալ բաղադրատոմսով՝

80 գ․ մուգ շոկոլադ

3 բաժակ կաթ

շոկոլադե պաղպաղակ 4 գնդիկ

վանիլային պաղպաղակ 1 գնդիկ

Պատրաստման եղանակը՝

80 գրամ շոկոլադը բաժանեք կտորների և լցրեք տաք տարայի մեջ, որպեսզի զանգվածը հալվի։ Շոկոլադե զանգվածին ավելացրեք 3 բաժակ կաթը, այնուհետև շոկոլադե պաղպաղակը։ Ստացված զանգվածը լցրեք բլենդերի մեջ և հարեք։

Կոկտեյլը լցրեք բաժակների մեջ: Յուրաքանչյուր բաժակի վրա ավելացրեք փոքր գդալ վանիլային պաղպաղակ: Կոկտեյլը զարդարելու համար՝ վրան կարող եք լցնել տարբեր հատապտուղներ։

Պատրաստեք բալով մանկական կոկտեյլ հետևյալ բաղադրատոմսով՝

Ձեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները՝

Բալի հյութ 100 մլ․

Արքայախնձորի հյութ 60 մլ․

Կիտրոնի հյութ 30 մլ․

Այս բոլորը հարել բլենդերով, լցնել բաժակները և մատուցել: