«Մանկական Եվրատեսիլ». ինչպես քվեարկել Հայաստանի օգտին

«Մանկական Եվրատեսիլ». ինչպես քվեարկել Հայաստանի օգտին

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի քվեարկությունը: Քվեարկելու համար պետք է այցելել vote.junioreurovision.tv, դիտել 3 րոպեանոց տեսանյութը մասնակիցների փորձերից եւ քվեարկել 3 մասնակցի օգտին:

Նշենք, որ կարող եք քվեարկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին, անգամ, եթե բնակվում եք Հայաստանում: Քվեարկությունն անվճար է:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Մալենան՝ «Քամի, քամի» երգով: Մրցույթը տեղի կունենա կիրակի օրը՝ ժամը 19:00-ին: