Մահվան ելքով ավտովթար Արարատում. պապը հայտնել է, որ վարորդը 12-ամյա թոռն է եղել

Մահվան ելքով ավտովթար Արարատում. պապը հայտնել է, որ վարորդը 12-ամյա թոռն է եղել

Ավել վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «BMW» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ.

«ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «BMW»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 23.10-ին ոստիկանություն է ներկայացել «BMW»-ի 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։

Նշենք, որ վթարի հետևանքով Ա. Շահբազյանը մահացել է, իսկ վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 49-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, 49-ամյա Սահակ Թադևոսյանը, 14-ամյա Նարինե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բ. Սահակյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 12-ամյա Գագիկ Ս.-ն և 19-ամյա Դավիթ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: