Մահափորձ են կատարել Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ

Մահափորձ են կատարել Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ

Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ՝ վերջինի ելույթի ժամանակ: Քաղաքական գործիչը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ Աբեն անգիտակից վիճակում է. նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։

Վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Աբեն շտապ օգնություն է ստանում Նարա բժշկական համալսարանի հիվանդանոցում, որտեղ բժշկական անձնակազմը պայքարում է նրան փրկելու համար։

«Սա ներելի արարք չէ»,- ասել է Կիսիդան։ «Մենք կհասկանանք ստեղծված իրավիճակը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք».