Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Գեղարգունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանը

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը:

Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում:

Ստեփան Բարսեղյանը մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախյան ազատամարտին, որի համար պարգեւագրվել է մարտական «Մակարով» տեսակի ատրճանակով, ՀՀ պաշտպանության նախարարի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, «Արցախի մայրեր» մեդալով: