Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. Քրիստինե Պողոսյան (Տեսանյութ)

Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. Քրիստինե Պողոսյան (Տեսանյութ)

Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. Իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:

Նա ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է», որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքել նրան:

Հատկապես ակտիվ էին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ: Գեղամ Մանուկյանի եելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Քրիստիե Պողոսյանը հաշիվ էին պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ են ասում:

Տեսանյութը ստորև