Մամուլ

«Ղեկը չկարողացավ շարժի, թարս ընկավ ձորը»․ ի՞նչ են պատմում վթարից տուժած կապանցի դպրոցականները

«Ղեկը չկարողացավ շարժի, թարս ընկավ ձորը»․ ի՞նչ են պատմում վթարից տուժած կապանցի դպրոցականները

Aravot.am-ը գրում է․ Կապանի բժշկական կենտրոնը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բոլոր մուտքերի մոտ այս պահին հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք թույլ չեն տալիս տուժածների բարեկամներին բարձրանալ հիվանդանոցի շենք, միայն ծնողներին է թույլատրվում մուտք գործել վիրաբուժական բաժանմունք։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին, ժամը 14.21-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

«Ղեկը չկարողացավ շարժի, պնդացավ։

kapan avtobus

Ավտոբուսը թարս շուռ եկավ ձորը։ Ոտս կոտրվել է»,-պատմում է տուժած 9-ամյա Գեւորգը ու շարունակում․ «Այսօր ուրիշ ավտոբուս էր եւ ուրիշ վարորդ, 20 րոպե էլ ուշացած եկավ»։

12-ամյա Մարկ Չոլակյանցի ոտքն է իր խոսքով՝ «մի քիչ ուռել»։ «Ես ոչինչ, լավ եմ քրոջս մասին եմ մտածում։ Ինքը վատ էր, հլա չէին բերել մեզ հիվանդանոց՝ ասում էր մեջքս չեմ զգում, կպնում էիք մեջքին գոռում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսը։

Հիշում է՝ ավտոբուսը դզդզալով գնաց, կարծես մի կերպ շարժիչը գործի ընկավ։ «Դանդաղ էր գնում, թվաց կխփի դպրոցի շենքին բայց դուրս եկավ ու ընկավ ձորը»,-պատմում է Մարկը՝ միաժամանակ ընկերոջ դեմքից հավաքելով ապակու փշուրները։

avtobus vtar harazatner

12-ամյա Սուրեն Հովակիմյանը վարորդի կողքի նստատեղին էր նստել։ «Փորձեց ղեկը թեքել, չստացվեց, ոնց որ ասում են «բլոկ» ընկավ ու գլորվեց ձորը։ Հիշում եմ՝ ապակիները ընկան վրաս»,-պատմում է Սուրենը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով