Ձկան յուղը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար

Ձկան յուղը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար։ ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ձկան յուղից պատրաստված բաղադրությունը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար, քանի որ այն նպաստում է արյան քաղցկեղի բջիջների ոչնչացմանը:

Գիտնականների կողմից նման հայտարարություն արվել է այն ժամանակ, երբ նրանք կարողացել են ձկան յուղով պատրաստված բաղադրության միջոցով ամբողջովին բուժել արյան քաղցկեղի բջիջներ ունեցող մկանը:

Այս բաղադրությունն անվնավել է D12-PGJ3, որն ուղղված է խրոնիկական լեյկիմիայի բջիջների ոչնչացմանը:

Daily Mail-ը գրում է, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են The Blood ամսագրում:

Ձկան յուղն օգնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապողներին: Այն օգտակար է նաև հիպերլիպիդեմիայով (hyperlipidemia) հիվանդներին:

Հիշեցնենք, որ հենց հիպերլիպիդեմիայից է սկսում զարգանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

Այն հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, ինչպիսին է օմեգա-3-ը, ինչպես նաև ստերիններով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար:

Այս յուղն օժտված է հզոր հակաօքսիդանտային ու սիրտը պաշտպանող հատկություններով և օգտագործվում է դարեր ի վեր:

Ձկան յուղի օգտակար հատկությունների մեծ մասը օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ են, որոնք կանխում են սրտանոթային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:

Օմեգա-3 ճարպային թթուները նաև վերականգնում են վնասված մաշկը՝ ձեզ հաղորդելով երիտասարդ և թարմ տեսք։

Այս ճարպաթթուները նաև բարելավում են արյան շրջանառությունը և իջեցնում թրոմբների առաջացման հավանականությունը:

Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը:

Ձկան յուղը բարձրացնում է արյան մեջ սերոտոնինի մակարդակը, այն հրաշալիորեն օգնում է դեպրեսիայի դեմ։ Բացի այդ՝ ձկան յուղն իջեցնում է ագրեսիայի մակարդակը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք նաև զգալիորեն նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը և պաշտպանում նյարդային մանրաթելերն ու օրգանիզմի շարակցական հյուսվածքները:

Ձկան յուղը նաև կանխում է աչքերի չորության սինդրոմի առաջացումը, ինչի շնորհիվ ձեր տեսողությունն ավելի երկար կպահպանվի։

Ձկան յուղ առավելագույն քանակությամբ դրանք առկա  են ձկների ճարպոտ տեսակներում՝ աաղմոն, սկումբրիա, ծովատառեխ, թունա, ծովային պերկես,օձաձուկ:

Նաև ներառվում են հետեւյալ յուղերում ` կտավատի, ձիթապտղի, դդումի, սոյայի: Բացի այդ, հայտնաբերվել են նաև ընկույզի եւ դդումի սերմերի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am