Ձերբակալվել է տղամարդը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ

Ձերբակալվել է տղամարդը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ

Բարսելոնայում ձերբակալվել է այն անձը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել «Կամպ Նոու» մարզադաշտում:

Տղամարդը խոստովանել է, որ մտադիր էր «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ ահաբեկչություն իրականացնել դրոնի միջոցով: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է պատրաստվել իրականացնել ահաբեկչությունը: Դրոնը չի հայտնաբերվել:

Տղամարդը վերջին չորս տարիների ընթացքում կապված է եղել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Ենթադրվում է, որ նրա հոգեկան վիճակի վրա ազդել է կորոնավիրուսի պատճառով առկա կարանտինը: