Ձերբակալվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի մահվան մեջ մեղադրվող անձը

Ձերբակալվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի մահվան մեջ մեղադրվող անձը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը։

Տղամարդու ինքնությունը չի բացահայտվում, իսկ դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանի դիակի վրա կապտուկներ և հետքեր են հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Տաշքենդում՝ հունվարի 14-ին։

Գրիգորյանը պարուսույց է, «Թոդեսի» առաջին կազմի նախկին անդամ, հանդիսանում է միջազգային պարի մրցումներում Ուզբեկստանից ժյուրիի միակ անդամը: