Հրշեջ մեքենան՝ «հարսի ավտո»․ նախարար Ցոլակյանի նվերը՝ ԱԻՆ ակադեմիան ավարտած նորապսակներին. ֆոտոշարք

Հրշեջ մեքենան՝ «հարսի ավտո»․ նախարար Ցոլակյանի նվերը՝ ԱԻՆ ակադեմիան ավարտած նորապսակներին։ Երևանի Ջրվեժ թաղամասում երեկ՝ օգոստոսի 18-ին, տեղի ունեցավ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռաիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը:

Հարսանեկան արարողությունը տարբերվում էր իր յուրահատկությամբ, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փեսան ու հարսը հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները:

Shamshyan.com-ը հայտնում է, որ նորապսակները հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները։

Ամենաուշագրավն այն էր, որ հենց հարսանեկան սրահում ընթերցվել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին: