Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները (ֆոտո)

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձ են կատարել հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

Banak.info մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել, հայկական դիրքերի չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։