Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը․ կա վիրավոր

Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը․ կա վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյայի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: