Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում ՌԴ քաղաքացու հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը:

«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,- ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվիր ընկերներիդ հետ