Հրաշագործ բնական սկրաբ դեմքի համար. 15 րոպե անց Դուք չեք ճանաչի Ձեր սեփական մաշկը

Հրաշագործ բնական սկրաբ դեմքի համար. 15 րոպե անց Դուք չեք ճանաչի Ձեր սեփական մաշկը։ Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ սկրաբի մի բաղադրատոմս:

Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են:

Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ:

Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան

1 ելակ

1 թեյի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործման եղանակը

1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ:

2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը:

3․ Լվացվեք սառը ջրով:

Նման սկրաբն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել: