Հրազդանում փեսան հարվածներ հասցնելով սպանել է զոքանչին․ մանրամասներ

Հրազդանում փեսան հարվածներ հասցնելով սպանել է զոքանչին․ մանրամասներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում սպանել են 73-ամյա հարևանուհուն:

Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

73-ամյա կնոջ դուստրը հաղորդում է տվել, որ ժամը 13.50-ի սահմաններում մորը՝ Լյուբով Վելիկային տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, սակայն մայրը չի պատասխանել դռան թակոցներին, ինքը իր մոտ եղած պահեստային բանալիով բացել է դուռը և հյուրասենյակի գետնին հայտնաբերել է մոր դիակը՝ բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ից ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում 73-ամյա կնոջ դստեր 49-ամյա ամուսինը գնացել է նրա բնակարան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել հետը, այնուհետև բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան:

49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: