Հուսով եմ՝ Արցախի ԱԺ հարգարժան նախագահի գողացված հեռախոսը կվերադարձվի իրեն
Հուսով եմ՝ Արցախի ԱԺ հարգարժան նախագահի գողացված հեռախոսը կվերադարձվի իրեն
Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գլխապտույտ, անհանգստություն, գրգռվածություն, աղմուկ ականջներում,
գիտակցության խանգարումներ. սրանք արեւահարության առաջին սիմպտոմներն են, ու եթե Շիրինյան-Բաբաջանյան զույգի դեպքում դրանք առկա են անկախ եղանակային պայմաններից(+քաղաքական չավարտվող երազխաբություն), այլոց դեպքում՝ խիստ տարակուսելի է էդմոնաարմանաբաբաջանյանական հորինած թեզերի շրջանառումը։
Հ.Գ.Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ Արցախի ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանի գողացված հեռախոսը կվերադարձվի պարոն Թովմասյանին։
![patgamavor yndimadir](https://bavnews.am/wp-content/uploads/2022/06/patgamavor-yndimadir.jpg)
Հ.Գ.1. Եւս մեկ անգամ հստակ հայտնում եմ՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն» շարժումը»: